Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ առանձին-առանձին

Կարևոր լուրեր E-ակումբ Քաղաքականություն
osce

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել. Նոյեմբերի 14-ին եւ 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ֆրանսիա՝ Ստեֆան Վիսկոնտի եւ ԱՄՆ՝ Էնդրյու Շոֆեր) առանձին-առանձին անդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնեւի գագաթնաժողովում։ Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել Վիեննայում դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում: Համանախագահները կպատրաստեն այդ հանդիպման օրակարգը, որը կներառի քաղաքական կարգավորման հիմնարար հարցերը, ինչպես նաեւ շփման գծում լարվածության նվազեցման կոնկրետ միջոցառումներ:  Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը ԱՊԱ-ին հայտնել է, որ Մոսկվայի  բանակցություններն կրել են կառուցողական եւ առարկայական բնույթ, եղել են կոնկրետ քննարկումներ բանակցությունների սեղանին առկա բոլոր առաջարկներով. «Ադրբեջանական կողմը գոհ է անցկացված քննարկումներից»: