Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի 3 ուսանող արտերկրում կվերապատրաստվի (տեսանյութ)

Հասարակություն
1510831891_naz-eritpalat

Նոյեմբերի 17-ն ուսանողների միջազգային օրն է: Գյումրու երիտասարդական պալատում անցկացված միջոցառման ժամանակ Գյումրու պետական ու ոչ պետական բուհերի, միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատությունների 22 ուսանող, ցուցաբերած առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար, Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի պատվոգրերի են արժանացել: «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն անակնկալ է մատուցել: Վիճակահանությամբ ընտրված երեք ուսանող արտերկրում վերապատրաստում կանցնի «Էրազմուս+» ծրագրով: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում