Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիբանանում կարող է լինել ավելի մեծ ողբերգություն, քան Սիրիայում. դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
navasardyan

Սաադ Հարիրիի այցը Սաուդյան Արաբիա և հրաժարականը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ տարածաշրջանում, կարող է ազդանշան դառնալ Սաուդյան Արաբիայի և Իրանի առճակատման համար։ Այսօր նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ «Առ այսօր Սաուդյան Արաբիան և Իրանը բացահայտ առճակատման չէին գնում։ Սաադ Հարիրին կարող է այստեղ «տրոյական ձիու» դեր խաղալ և հարվածը կարող է ուղղվել դեպի Լիբանան»,- ասաց Արման Նավասարդյանը։ Նրա խոսքերով՝  Լիբանանն իր մեջ պարունակում է դանդաղ գործող դինամիտ, որոնցից առաջինը «Հզբոլլահն» է, որն ամեն վայրկյան երկրում կարող է արյունահեղություն կազմակերպել, երկրորդը՝ Սիրիայից գաղթած 1,5 միլիոն փախստականներն են։ «Այս բոլոր ուժերը, որոնք դրսի հետաքրքրություններն են ներկայացնում, կարող են Լիբանանը հիմնահատակ կործանել, իսկ այնտեղ մենք ունենք Մերձավոր Արևելքի ամենամեծ համայնքը։ Եթե նման բան կատարվի, կլինի ավելի մեծ ողբերգություն, քան Սիրիայում»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը։ Արման Նավասարդյանը հավելեց, որ Լիբանանն այնքան գրավչություն և հարստություն ունի, որ միշտ նրա նկատմամբ ագահ հայացքներ են լինում։ Լիբանանը կարող է զոհ գնալ այսօրվա քաղաքական ինտրիգներին։