Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեի նախագծի քննարկումները դադարեցվեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
azh3

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում հայտարարեց, որ պետք է հետեւողական լինեն ոչ թե մեկ մոլի, այլ բոլոր տնտեսավարողների դեպքում, որպեսզի հարկային վարչարարությունը ճիշտ իրականացվի. «Մենք բոլորս մեզ պետք է հարց տանք՝ մենք նպաստե՞լ ենք կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, թե պակասեցրել ենք: Ինչ վերաբերում է քաղաքական փոքրամասնության այն պնդումներին, թե իրենց առաջարկները չեն ընդունվում, ապա պետք է ասեմ, որ մենք բոլոր ռացիոնալ ու տրամաբանական առաջարկներն ընդունում ենք: Եթե քաղաքական փոքրամասնությունը ցանկություն է հայտնում ղեկավարել մեծամասնությանը, դրա ժամանակն էլ կա՝ 2022թ., երբ կլինի ընտրություն ու դրա արտոնությունը կունենան: Մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն, պատասխանատվություն ենք կրում 2018թ. բյուջեի համար: Այս բյուջեն մենք համարում ենք կայունացման բյուջե ու այն զարգացման հեռանկարներ է ստեղծում»: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ բյուջեի նախագիծն այն ուղղությունն է, որով պետք է մենք շարժվենք. «Էմոցիոնալ քննադատություններն ընդունում եմ, սակայն չեմ ընդունում այն կարծիքը, թե բյուջեն թափթփված է, թեեւ, ճիշտ է, ունի թերություններ: Ես կոչ եմ անում կողմ քվեարկել, քանի որ հավատացած եմ, որ սա ճիշտ ուղղություն է»: Բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվում են 4 օրով: Այս ընթացքում պատգամավորները կարող են ներկայացնել առաջարկություններ: https://youtu.be/G56x406MQds