Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլոր վաշխառուները պաշտոնյաներ են». անտանիք բնակիչները՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
action-1

«Արմեն Ամիրյանին հանդիպեցի էստեղ, ասացի էդ կենտրոնի Բուզանդի, Սվերդլովի պատմական հուշարձանները որ քանդել են, ինչո՞ւ չեք կանչում պատասխանատվության»,- ասում է Քնարիկ Առաքելյանը, որը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր անում՝ պահանջելով  Բուզանդի փողոցի իր բնակարանը կամ դրան համարժեք փոխահտուցում։ Նրա խոսքով՝ չնչին գումարային փոխահատուցում են տվել և պարտադրանքով վտարել իր բնակարանից։ Հիմա հին շենքերի տեղում կառուցել են նորակառույց շենքեր։ Արդեն տասնհինգ տարի է՝ ներկայիս Հյուսիսային պողոտայի Տերյան փողոցի հատվածի շենքերի բնակիչները նույնպես բնակարան չունեն։ Նրանց ևս գումարային փոխհատուցումը չի բավականացրել նոր բնակարան գնելու համար։ Բնակիչները մինչև հիմա ապրում են վարձով և չունեն իրենց սեփական տանիքը։ 00016.MTS_snapshot_00.04_[2017.11.16_12.51.59] Նորաշեն 14/3 կորպորատիվի շենքի բնակիչները նույնպես բնակարաններից զրկված են։ Նրանք վճարել են շենքի և բնակարանների կառուցման համար, սակայն հիմա իրենց բնակարաններում ուրիշներն են բնակվում։ Նոտարական գրասենյակներում կեղծ գործարքների պատճառով  բնակիչները զրկված են սեփականատիրոջ իրավունքից. «Բոլոր վաշխառուները պաշտոնյաներ են, Հերմինե Նաղդալյանը, Ազգային անվտանգության աշխատակից Գագիկ Առաքելյանը ու իրենց նման մեծ պաշտոնավորները, դրա համար իրենք կարողանում են ամեն ինչը կառավարել, անգամ կարողացան դատավարությունը կառավարել...»։