Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է բարեգործական հանդեսի 

Սպորտ
a1mxitaryan-1-1-1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված բարեգործական հանդեսին, որի ժամանակ ստացված ամբողջ գումարը փոխանցվել է Թայլանդում երեխաների օգնության հիմնադրամին: Ինչպես տեղեկացնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը, «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի ռեստորանում կայացած ընթրիքի ժամանակ ֆուտբոլիստները, մարզիչները, երկրպագուներն ու շոու բիզնեսի աստղերը հանգանակել են մոտ 160 հազար ֆունտ սթեռլինգ գումար: «Այս միջոցառումը շատ կարեւոր է երեխաների համար: Ցանկացած երեխա պետք է կարդալ եւ գրել սովորի: Հույս ունեմ, որ այս ձեւով մենք կկարողանանք շտկել այդ հարցը», - հանդեսի ժամանակ ասել է հայազգի ֆուտբոլիստը: Նշենք, որ անգլիական ակումբն արդեն 18-րդ անգամ է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ անցկացնում նման միջոցառում: a1+mxitaryan 2 (1)