Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջին տուրում կհանդիպի Դմիտրի Յակովենկոյի հետ

Սպորտ
a1aronyan

Իսպանական Պալմա դե Մալյորկա քաղաքում այսօր կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության 4-րդ փուլը: Երեկ կայացած վիճակահանությամբ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջին տուրում սեւ խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: Մնացած զույգերը կազմել են հետեւյալ շախմատիստները.  Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) Պավել Էլյանով (Ուկրաինա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) Դին Լիժեն (Չինաստան) – Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա) Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) Անիշ Գիրի (Նիդերլանդներ) – Ռիխարդ Ռապորտ (Հունգարիա) Լի Չաո (Չինաստան) – Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան) Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) Խաղարկությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Դրա արդյունքներով կորոշվեն այն երկու շախմատիստները, որոնք իրավունք կստանան մասնակցելու 2018թ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: