Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեից օգնություն՝ կուսակցություններին. դրանց թվում է նաև ՀՎԿ-ն

Քաղաքականություն
OEK-xmbakcutyun

 Այսօրվա կառավարության նիստում որոշում կկայացվի՝ թե որքան գումար է հատկացվում կուսակցություններին ՀՀ բյուջեից։ Ի դեպ, գումար ստացող կուսակցությունների մեջ է նաև «Հայկական վերածնունդը»՝ նախկին ՕԵԿ-ը։ Փաստաթղթում ասվում է. «Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքականկուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով 2017թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` համաձայն հավելվածի»: ԲԱՇԽՈՒՄ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականիպետականբյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01.Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով 2017 թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների` ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների                                                                                                                                     (հազար դրամ)

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անվանումները 2017 թվականի II կիսամսյակ
ԸՆԴԱՄԵՆԸ 58,872.4
այդ թվում՝  
1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն 30,592.2  
2. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք 17,028.0  
3. «Ելք» կուսակցությունների դաշինք 4,846.9  
4. «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 4,091.7  
5. «Հայկական վերածնունդ» կուսակցություն  2,313.6