Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գլխավորում է «Գրան Պրիի» 4-րդ փուլի մեկնարկային կազմը

Սպորտ
a1chess-aronyan

Այսօր Պալմա դե Մալյորկայում տեղի կունենա ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության վերջին՝ 4-րդ փուլի բացման արարողությունը:   Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանը (Հայաստան, 2801), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2796), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2780), Դին Լիժենը (Չինաստան, 2774), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2763), Անիշ Գիրին (Նիդերլանդներ, 2762), Լի Չաոն (Չինաստան, 2741), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2741), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2738), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան, 2721), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2719), Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2707), Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը (Իսպանիա, 2705), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան, 2702), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա, 2692), Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան, 2683), Ալեքսանդր Ռյազանցեւը (Ռուսաստան, 2671) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա, 2629):   Խաղային օրերն են նոյեմբերի 16–20–ը եւ 22-25–ը: Պարտիաները մեկնարկելու են Երեւանի ժամանակով 17:00-ին:   «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Երեք փուլից հետո ընդհանուր հաշվարկը 340 միավորով գլխավորում է Շահրիյար Մամեդյարովը: Երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը՝ 336,4 միավորով: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրիի»  խաղարկությունում: Չորրորդ փուլի մասնակիցներից Թեյմուր Ռաջաբովը 3-րդ տեղում է (241,4), Դին Լիժենը 4-րդ (240), իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը եզրափակում է լավագույն հնգյակը (211.4):   Արդեն հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները: Նրանք են Լեւոն Արոնյանը, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը եւ Վլադիմիր Կրամնիկը: