Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՄԱ-Ն ու ԽՄՕՄՄ-ը՝ Հայաստանի 2017 թվականի չեմպիոններ

Սպորտ
a1voleybol-3

Ավարտվեցին Հայաստանի 2017 թվականի վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տղամարդկանց մրցաշարում չեմպիոն հռչակվեց ՖԻՄԱ-ն, որը ետեւում թողեց Արցախի եւ ՀԱՊՀ-ի թիմերին, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը: Կանանց առաջնությունում հաղթող ճանաչվեց ԽՄՕՄՄ-ի թիմը։ Մրցանակային 2-րդ տեղը գրավեց Նժդեհը, իսկ 3-րդ՝ Արցախը։ Մրցանակակիր թիմերը պարգեւատրվել են պատվոգրերով, մեդալներով եւ գավաթներով, ինչպես նաեւ լավագույն մարզիկների համար նախատեսված մրցանակներով։ Առաջնության լավագույն խաղացողներ են ճանաչվել՝ տղամարդկանցից Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ), իսկ կանանցից՝ Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ)։ Մեդալները եւ մրցանակները թիմերին ու մարզիկներին հանձնել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը։ a1+voleybol 4 a1+voleybol 1 a1+voleybol 2