Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդյոք այս օրենքով դադարեցվելո՞ւ են նվաստացումները բանակում» (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
ishxanyan

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը սոցիալական հավասարության հարցը բացարձակապես չի լուծելու, ինչպես հայտարարվում է պաշտոնապես. «Առաջին հերթին թող բանակում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտվեն, որպեսզի գնացողների մոտ վստահություն լինի։ Արդյոք այս օրենքով դադարեցվելո՞ւ են նվաստացումները։ Այս ամեն ինչը կարգի բերեք, դադարեցրեք և հետո նոր պահանջեք, որ բոլորը գնան ծառայության»։ Ինչ վերաբերում է տարկետման իրավունքի վերացումով գիտությանը հասցվող վնասին, ապա, ըստ իրավապաշտպանի, օրենքի ընդունումից հետո էլ ավելի է վատանալու կրթության վիճակը։ Ինչ վերաբերում է ուսանողական ակցիաներին՝ ընդդեմ վիճահարույց օրինագծի, ապա, ըստ Ավետիք Իշխանյանի, «Որքան էլ մեր հասարակությունը դավադրության տեսության կողմնակից է, համոզված եմ, որ ուսանողների պայքարը ինքնաբուխ է»։