Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմեկնի Վլադիկավկազ

Քաղաքականություն
a1borba-15.11.

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ, որտեղ կմասնակցի «Ալաններ» անվանումը կրող միջազգային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:   Մեր թիմն այդ մրցումներում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ. Մխիթար Գրիգորյան, Գարիկ Բարսեղյան (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթեւոսյան (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Վարուժան Կոջոյան (74 կգ), Սարգիս Հովսեփյան, Հովհաննես Մխիթարյան (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյան, Գեորգի Կետոեւ (երկուսն էլ՝ 97 կգ):   Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է, որ այս անգամ հնարավորություն են տվել նաեւ երիտասարդներին: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի մեր հավաքականի համար:   Հաբեթնակ Կուրղինյանը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը, որի արդյունքներով էլ կձեւավորվի Հայաստանի հավաքականի նոր կազմը: