Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարկետման իրավունքը սահմանափակվեց. ԱԺ-ն ընդունեց վիճահարույց օրինագիծը (տեսանյութ)

Քաղաքականություն
azh-1

ԱԺ-ն այսօր ընդունեց երեկ քննարկված մի շարք նախագծեր, այդ թվում՝ 86 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» եւ 85 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով «Պաշտպանության մասին» աղմկահարույց նախագծերը՝ 2-րդ ընթերցմամբ:  Վարման կարգով Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ 120 գիտաշխատողներ եւ դասախոսներ միացել են տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողների պահանջին. «Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ 4 ուսանող այս պահին գտնվում է հացադուլի մեջ: Ելքը դեմ է քվեարկելու ու կոչ ենք անում բոլորին՝ դեմ քվեարկել: Դա մեզ հնարավորություն կտա կարճ ժամանակում լրամշակելու օրենքը ու նորը ներկայացնելու»: ՀՀԿ-ի հետ կողմ քվեարկեցին նաև ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը։ Օրինագծով նախատեսվող փոփոխություններից են․

  • Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության կնշանակվի եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Կվերացվի ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով (նախկին 20-ի փոխարեն), որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • ՀՀ ԶՈւ պայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Թեմայի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մեջ այժմ միավորվում են ներկայում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները: