Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասադուլն ու հացադուլը դադարեցվեցին. ուսանողները կգնան քննարկման (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
action

15. 25 Քիչ առաջ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ փակ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը։ Ուսանողներն անցնում են կլոր սեղանի ձևաչափով քննարկումների։ «Կլոր սեղանի դեպքում մենք կկարողանանք վիճահարույց կետերը քննարկել, եթե անհրաժեշտ արդյունքի չհասնենք, նորից պայքարը կշարունակենք»։ Առաջին հանդիպումը կլինի նոյեմբերի 22-ին, Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ կապահովվի ուղիղ հեռարձակում։ Հիշեցնենք,  ուսանողներն ավելի վաղ մերժել էին վարչապետի առաջարկը՝ օրենքն ընդունելուց հետո քննարկումներ անել։  Այս պահին կասեցում պահանջելը դառնում է անիմաստ՝ ասում են ուսանողները։ Ըստ ուսանողների՝ սա նահանջ չէ։ 14. 25 Ազգային ժողովի ղեկավարության հրավերով՝ ակցիայի մասնակիցներից 5 ուսանող քիչ առաջ մտել են խորհրդարան։ Հանդիպումը կկայանա փակ դռների հետևում՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ Երիտասարդներն ասել են, որ բուն օրենքի շուրջ բանակցություններ, քննարկում չի լինելու, այլ նոր ձևաչափ կընտրվի առաջիկա բանակցությունների համար։ 12. 25 Երեկվանից հացադուլ հայտարարած ուսանողները միացան ակցիայի մասնակիցներին՝ լքելով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը։ Նրանք չեն դադարեցրել հացադուլը, ասում են, որ հացադուլի ընթացքում ԵՊՀ աշխատակիցներն ուշադիր են եղել իրենց նկատմամբ։  11. 47 Ակցիայի մասնակից ուսանողները կոչ են անում հացադուլավոր ընկերներին՝ դադարեցնել բողոքի ծայրահեղ միջոցը։ Ուսանողներն ինքնակամ բարձրացան մայթի վրա։ Բաղրամյան փողոցի երթեւեկությունը վերականգնվեց։ 11. 30 Ոստիկանությունն այս պահին փորձում է ուժով ուսանողներին դուրս բերել փողոցից դեպի մայթերը։ Ուսանողները Դեմիրճյան փողոցից տեղափոխվել են Բաղրամյան փողոց՝ ԱԺ կենտրոնական մուտքի մոտ։ https://youtu.be/9w2XUyvfNg4 10.40 Չնայած ուսանողական ընդվզման՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։  Այս պահին ուսանողներն ԱԺ ծառայողական մուտքի կողմից փակում են Դեմիրճյան փողոցը և ծառայողական մուտքը։ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հիմքերի ցանկից հանվել է գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրա ընդունված և տարկետում ստացած անձանց համար պահպանվում է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Բցի այդ, տարկետման հիմքերի ցանկից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը , որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով՝ ի դեմս բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն, իսկ ուսման ավարտից հետո պաշտպանության նախարարության հետ կկնքեն պայմանագրային սպայական ծառայության անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով: Մանրամասները կսահմանվեն կառավարության կողմից սահմանված ենթաօրենսդրական ակտերով: Հիշեցնենք, երեկվանից ակցիայի մասնակիցներից 5-ը հացադուլի են դիմել, երեկ երեկոյան նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Այս պահին հացադուլի մեջ են 4-ը։ 09.15 Այսօր 7-րդ օրն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները պայքարում են՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսված է նոր օրենքի նախագծով։ Նրանք պահանջում են, որպեսզի տարկետման իրավունքը կիրառվի հին կարգով։ Ոիսանողները շարժվում են դեպի ԱԺ։ Իսկ ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի: