Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամ Ազգ-բանակ, կամ քոչարի՝ անդունդի եզրին (տեսանյութ)

Քաղաքականություն
banak

«Ազգ-բանակ» պաշտպանական համակարգի  իրականություն չդառնալը կարող է վտանգավոր լինել: Հրապարակախոս Վրեժ  Առաքելյանի կարծիքով՝  հայեցակարգն ուշացած է 27 տարով։ «Ազգ բանակը ըստ էության պետք էր 1990 օգոստոսի 24-ին հնչեր և սկսվեր, այս պահից պիտի սկսեր ազգ բանակ կառուցումը»,- ասում է նա։ Պաշտպանության նախարարությունն  այս  նախաձեռնությամբ հանդես եկավ՝ պաշտպանական, անվտանգային և մի շարք այլ մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։  Բայց այդ գաղափարի իրագործման համար նախ պետք է կանխել արտագաղթը։ «Մենք ազգային ինքնության կորստի առաջ ենք կանգնած և ազգ բանակը այդ խնդիրը պիտի լուծի, պիտի կանխվի արտագաղթը»։ Ինչպես ցանկացած այլ  գաղափարի, այս դեպքում էլ , ըստ հրապարակախոսի, պետք է լուծել հանրությանը մտահոգող մի շարք  խնդիրներ։ «Գլխավոր խնդիրը մոնոպոլիաների վերացումը և պետական տնտեսության ստեղծումն է, դա նույնն է, որ մոնոպոլիաների պետականացմամբ՝ ազգային տնտեսություն ստեղծենք»։ Վրեժ  Առաքելյանին հասկանալի չէ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ  ուսանողների բողոքը։ «Ոնց կարող եք հիմնավորել, եթե գիտնական է՝ չպետք է ծառայի։ Թող ծառայի մեկ տարի, բայց թող ծառայի անպատճառ»։ Ուսանողները պետք է  հաշվի առնեն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը։ «Բարդագույն խնդիրներ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ, Վրաստանը չհամարենք բարեկամ երկիր։ Հիմա, երբ երկիրը շրջափակված է , բոլորը պետք է ծառայեն Հայաստանում։ Տղամարդը պիտի ծառայի։ Ասել, որ գիտությունը վնասվում է, ապա դրանից չէ, այլ, որ Գիտությունների ազգային ակադեմիայում ցածր է աշխատավարձը՝ տարկետումը խնդիր չի»։ Թող երիտասարդ գիտնականի ճակատագիրը չկապեն բանակի հետ, այլ կապեն ԳԱԱ թշվառ վիճակի հետ։ Ավելին՝ տեսանյութում