Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք ավելի դաժան եք,  քան ժանտախտը» Սասնա ծռեր խմբի անդամ (տեսանյութ)

Հասարակություն
martiros

 «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործի հենց սկզբում ամբաստանյալ  Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդում է  փոխել նրա խափանման միջոցը: Ըստ պաշտպանի՝ երբ դատավորը գործը ընդունել է վարույթ չի երկարացրել ամբաստանյալների խափանման միջոցը՝ կալանքը:     Մյուս պաշտպանները եւս միացան միջնորդությանը՝ նշելով, որ երբ  դատավորը գործը վերցրել է  վարույթ, ամբաստանյալների համար խափանման միջոց չի ընտրել եւ պատճառաբանված որոշում չի կայացրել:  Փաստաբան Հրանտ Գեւորգյանն էլ լուծում առաջարկեց դատավոր Արթուր Օհանյանին. «Դատավորը մեկ որոշում  կայացնի եւ բոլոր ամբաստանյալներին ազատի կալանքից»  Դատախազ Հակոբ Ենքոյանը նշեց, թե Թորոս Թորոսյանի  խափանման միջոցը պահպանելու հիմքերը եւ պայմաններն առկա են: Դատավոր Արթուր Օհանյանը   ցանկանում էր հեռանալ խորհրդակցական սենյակ՝ առանց ամբաստանյալների կարծիքն լսելու:  Արդարադատության վերաբերյալ ցանկանում էր  արտահայտվել ազատամարտիկների շրջանում Դեդ անունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը:  https://youtu.be/qCTV7-__BuE  «Արդարատությունը սուրբ գործ է մաքուր տաճար, այստեղ պետք է մտնել մաքուր խղճով եւ արդար հոգով: Եվ այս զարհուրելի եռյակը մեկը մյուսին լրացնելով մի պահ չորս կողմը նայեցին կարծես մարդ էին փնտրում , սակայն դահլիճում քար լռություն էր տիրում, բոլոր լուռ էին, բայց զրպարտիչները հասկացան, որ այդ լռությունը զսպված ատելություն էր եւ կարող էր անսպասելի պոռթկալ: Եվ արդարությունը ահավոր զայրույթից ապշեց,  քիչ էր մնում պայթի, քանի որ այդ դահճիները որոշել են սեփական ժողովրդին այնպես դատել, ինչպես դատեցին Արթուր Սարգսյանին»:  Արթուր Օհանյանը որոշեց ընդհատել Մարտիրոս Հակոբյանին եւ նրա ելույթի մի մասը լսեց ոտնկայս: Այդ ընթացքում  Ուղեկցող գումարտակի ներկայացուցիչը ցանկանում էր վերցնել խոսափողը, սակայն դա չխանգարեց շարունակել խոսքը: «Եվ այսպես, փորձում են շղթայված պահել արդարությունը ու ամենազարհուրելին այն է, որ դու լիարժեք արդար ես քո ժողովրդի, քո նոր հայրենիքի առջեւ, խղճի առջեւ, բայց չես կարող համոզել, լսող չկա: Ով զրպարտիչներ, ստոր տականքներ, դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը: Դուք ավելի դաժան եք քան ժանտախտը, դուք նողկալի եք ինչպես Հուդան ու Յագոն»,-ասաց Մարտիրոս Հակոբյանը:      Նրան լսելուց հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:  Վերադառնալուց հետո նա մերժեց Թորոս Թորոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություններով հանդես եկան Մարտիրոս Հակոբյանի,  Արայիկ Հակոբյանի եւ Արամ Հակոբյանի պաշտպանները: Դատավորն այդ միջնորդություններն  էլ մերժեց: Դատական նիստի ընթացքում վատացավ Արամ Հակոբանի ինքնազգացողությունը: Նրա համար Շտապ օգնություն հրավիրվեց:  Դատական նիստը կշարունակվի մեկ շաբաթից: