«Առաջին դասարանցու նկատմամբ դաժան վերաբերմունքը  չափազանցված է» (տեսանյութ)

 Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը սկանդալի համար մեղադրում է երեխայի մորը:

Հենց  ինքը հորինեց իր հեքիաթը, հերոսներին դրեց անուններ , հետո պահանջում էր, որ  երեխաներին  հեռացնենք դպրոցից՝ պատճառաբանելով , որ բռնություն են կիրառել իր երեխայի նկատմամբ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկայացրել էր  առաջին դասարանցու մոր՝  Մարինե Սարգսյանի պատմածը: Ըստ ծնողի, նոյեմբերի 8-ին դպրոցի զուգարանում դասընկերները կպչուն ժապավենով կապել են  որդու  ձեռքերը, մի քանի հարվածներ հասցրել, այնուհետև մկրատով կտրել  թարթիչները:

Դասղեկ Վերոնիկա Բաբաջանյանը նշում է, որ սովորական մազ կտրելու համար մկրատով անգամ բարդություն կլիներ, էլ ուր մնաց, թե թուղթ կտրելու մկրատով:  Թարթիչը կտրելուց ոչ մի տեղը  չքերծե՞ցին, կամ, որ գլուխը խփում էին սալիկներին, բա ինչո՞ւ գլուխը չցավեց, մյուս օր երեխան եկել է դպրոց:

Անահիտ Խոսրովյանն ասում է, որ  նոյեմբերի 8-ին՝ չորեքշաբթի օրը Արտյոմն ինքն է սոցմանկավարժին ասել, որ տանը կտրել է թարթիչները:  Տնօրենի պնդմամբ հենց իրենք են առաջինը բարձրաձայնել խնդրի  մասին եւ  տեղյակ պահել երեխայի հորը:

Մարինե Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:  Իսկ Ոստիկանությունը  նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի վերաբերյալ: Մանրամասներ չեն հաղորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

loading