Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում. Շարմազանով

Քաղաքականություն
sharmazanov

Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ-ում Հարգելի խորհրդարան, Մեր երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է:     Նախ, խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվեց 2018 թվականի բյուջեի նախագիծը, որն, ըստ իս, իրատեսական է, հնարավորություն է տալիս ապահովելու  շուրջ 5 տոկոս տնտեսական աճ և ունի կայունացման միտումներ եկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:    Հարգելի խորհրդարան, Հանրապետականը կարևորում է ՏԻՄ-երի դերն ու նշանակությունը: Այդ պատճառով էլ  ակտիվ մասնակցեց նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: 52 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Այս վստահությունը  պարտավորեցնող  է և գալիս է վերահաստատելու, որ համայնքներում ամենավստահելի քաղաքական ուժը անկասկած շարունակում է մնակ Հանրապետական կուսակցությունը:     Հարգելի գործընկերներ, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը:      Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. «Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում»:       Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջազգային հանրության համար:      Բանակցություներում առաջընթաց ապահովելու  համար նախ և առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և ժնևի պայմանավորվածություները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել  Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր  անկախությունը միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15  հանրապետությունների անկախացումը:  Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը: Հետևություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի: