Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե որևէ պաշտոնյայի որդի չծառայի, բոլորը կարող են դիմել Արտակ Զաքարյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e489a8c4e6a3e8c196023c64ca5ac0c5

ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը դեռ հույս ունի, որ իշխանությունները կլսեն ուսանողներին, սակայն Հայաստանի անվտանգությունը ամենակարեւոր խնդիրն է. «Մինչեւ անգամ ոչ միայն տղաները, այլեւ աղջիկները հոգեպես, բարոյապես պետք է պատրաստ լինեն պաշտպանության»: Ըստ պատգամավորի, տարկետման վերացման դեմ բողոքող երիտասարդները որոշ առումով ճիշտ են, բայց պետք է սպասեն, որպեսզի իրենց պահանջները լուծվեն. «Ամեն ինչ ունի իր ինկուբացիան, էն ժամանակահատվածում նույն իշխանությունները կգան էն եզրակացության, որ չլուծել էդ հարցը չի կարելի»: Հանրապետական Ռուզան Մուրադյանը վստահ է, որ արդեն լուծել են: Ըստ նրա, եթե երիտասարդները ուզում են կրթությունը շարունակել, բանակը դրան չի խանգարի, պարզապես ուսանողները լավ կանեն, որ իրենց ծառայությունը հարմարավետ դարձնելու համար ներկայացնեին հետեւյալ պահանջը. «Լավ կլիներ, որ ասվեր, որ լավ կլինի տրվեր հնարավորություններ, որպեսզի այփադներով, այֆոններով կամ, չգիտեմ, համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների կաբինետներում իրենց ազատ ժամերին իրենք կարողանան այնպես ինչպես ընթերցանությունը, գիրքը բանակում, այդպես էլ ընթերցելու կարդալու եւ իրենց շարունակական զարգացման հնարավորությունը բանակում ստեղծվեր»: Տիկին Մուրադյանը տեղյակ է, որ 5 ուսանող հացադուլ է սկսել տարկետման վերացումը չեղյալ համարելու պահանջով. «Ես չեմ գտնում, որ էս կարգի հարցերը լուծելու համար պիտի գնան քաղաքական այդպիսի որոշման»: Հանրապետական պատգամավորը շատ կցանկանար, որ ուսանողները կողմնորոշվեին, թե այս երկրին ինչն է ավելի շատ պետք՝ անվտանգությու՞նը, թե կրթությունը. «Կրթությունն ինքնին արդեն պիտի անվտանգությունն ապահովող միջոց լինի»: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը հացադուլի մեջ գտնվող ուսանողներին զգուշացնում է, որ իրենց պահանջները չեն ընդունվելու. «Իրանց պահանջները չենք ընդունում, որովհետեւ մենք էնքան վստահ եւ հիմնավոր ենք ներկայացնում մեր առաջարկածը, որ այլ պահանջ նշանակում է վերադառնալ, նորից թույլ տալ, որպեսզի չարաշահողները չարաշահեն, խուսափողները խուսափեն, գիտությունն էլ դրանից ոչինչ չշահի»: Պարոն Զաքարյանն ասում է, որ տարկետումը գործելու է բոլոր նրանց համար, որոնք ուզում են ավարտել ուսումը, պարզապես դրանից հետո բանակում կծառայեն հաստատ. «Ես եկել եմ եւ ասում եմ՝ բոլորը պետք է գնան բանակ»: Փոխնախարարը հիշեցնում է՝ օրենքը սոցիալական արդարությունը վերականգնող օրենք է՝ եթե մեկ-երկու տարի հետո կարձանագրվի դեպք, որ պաշտոնյայի որդին չի ծառայում, բոլորը կարող են դիմել Արտակ Զաքարյանին եւ հասկանալ, թե ինչու է այդպես: