«Ուզում ա Պաշտպանության նախարար լինի, ուզում ա ԱԱԾ պետ, ուզում ա գեներալիսիմուս՝ համարժեք պատասխանի կարժանանա»

ԱԺ-ում այսօր «Պաշտպանության մասին» օրենքի քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ հույս ունի` այս օրենքի հետ կապված իրենց առաջարկների փաթեթը ի գիտություն կընդունի ու ՀՀԿ-ն այլեւս չի հայտարարի, թե առաջարկներ չկան. «Ստացվում է՝ մենք պետք է հասկանանք, որ Վիգեն Սարգսյանը պատերազմող երկրի Պաշտպանության նախարար է, բայց Վիգեն Սարգսյանը չպե՞տք է հասկանա, որ ինքը պատերազմող երկրի Պաշտպանության նախարար է: Բա, պատերազմող երկրի Պաշտպանության նախարարը իրեն թույլ կտա ԱԺ խմբակցության կասի՝ դե, դուք բան չեք հասկանում, ես ձեռքս մեկնել եմ… հլը, շնորհակալ եղեք, որ չենք ասել՝ էդ ձեռքդ մեկնած ինչ պետք է աներ՝ մեկնելու փոխարեն:

Էդ ինչ եզրափակիչ ելույթ էր. հարձակում խմբակցության վրա՞: Ես ասում եմ՝ որեւէ մեկը հանկարծ չմտածի, որ կարող է նման լեզվով մեզ հետ խոսա, ուզում ա Պաշտպանության նախարար լինի, ուզում ա ԱԱԾ պետ լինի, ուզում ա գեներալիսիմուս լինի: Համարժեք պատասխանի կարժանանա»:

«Պաշտպանության մասին» օրենքի քննարկումն ավարտվեց։

loading