Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսրայելում քրգործ է հարուցվել հայկական դիրքերին ԱԹՍ-ով հարվածած ընկերության դեմ. razm.info

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ats

Նոյեմբերի 13-ին Թել Ավիվի դատարանը արգելք է դրել այդ երկրի ընկերության մասնագետների կողմից 2017 թ. հուլիսին հայկական դիրքերին «Ադրբեջանի խնդրանքով» մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու գործով հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննությունը հանձնվել է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին:  Այս մասին հայտնում են իսրայելական The Times of Israel և Haaretz պարբերականների կայքերը (,2): The Times of Israel-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել Ադրբեջանի ԶՈւ համար իսրայելական արտադրության Orbiter 1K մահապարտ անօդաչու թռչող սարքի ցուցադրման ընթացքում այն հայկական դիրքերի վրա կիրառելու գործով: Ըստ պարբերականի՝ ոստիկանության հաղորդագրությունում նշվում է. «Հետաքննություն է ընթանում Aeronautics Defense Systems Ltd. (ADS` խմբ.) ընկերության դեմ՝ կապված նշանակավոր գնորդի հետ գործարքի հետ»: Ավելին՝ այստեղ