Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հացադուլն այն ճանապարհը չէ, որով հնարավոր է հասնել ցավոտ խնդիրների լուծման» (տեսանյութ)

Քաղաքականություն
KeTZ7uhtNkM

ԱԺ նիստում «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» աղմկահարույց նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով՝ նշելով. «Ըստ էության խոսելու բացակայությունը խոսում է փաստերի բացակայության մասին: Տարկետումը չի վերացվում, ընդամենը հստակեցվում են դրա չափանիշները: Կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին, քանի որ այն չի հակադրվում կրթությանն ու գիտությանը»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում հայտարարեց, որ Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամենաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է. «Պատահական չէ, որ նա էր ԱԺ ընտրություններին գլխավորում ՀՀԿ ցուցակը, որի պատկերը դուք հիմա տեսնում եք այստեղ՝ այս դահլիճում: ՀՀ-ում գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն է, ու Պաշտպանության նախարարը կարեւոր հարցերը համաձայնեցնում է նրա հետ»: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ իրենց նպատակն այն չէ, որ ամեն գնով տանեն ծառայության. «Մեր նպատակն է սեղմել այն խողովակները, որտեղից կարող են տարբեր պատրվակներով խուսափումներ լինեն ծառայությունից եւ, ցավոք, եղել են: Ես շատ լավ հասկանում եմ մեր երիտասարդների բողոքը, պահանջը, շատ գնահատում եմ, սակայն ասում եմ, որ հացադուլը այն ճանապարհը չէ, որով հնարավոր է հասնել այս ցավոտ, համապետական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է «Ազգ-բանակ» կոնցեպտին, ապա Պաշտպանության նախարարը երբեք չի ասել, որ ինքն է հեղինակը, հեղինակային իրավունքներն իրենն են, եւ ոչ էլ որեւէ մեկը կարող է այդ մասին ասել՝ սա մեր հասարակության զարգացման մոդելն է: Պաշտպանության նախարարն առաջարկել է ընդամենը՝ այսուհետ բոլորս առաջանորդվենք այդ մոդելով, յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին նպաստն ունենանք»: Հարցի քննարկումն ավարտվեց: