Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասկանում ենք, որ հրահրողներ էլ կան». պատգամավորները՝ ուսանողական ակցիայի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan-1

ԱԺ նիստում «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» աղմկահարույց նախագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր ելույթում կոչ արեց ԵՊՀ-ում հացադուլ անող ուսանողներին՝ դադարեցնել այն ու վերադառնալ նորմալ, տրամաբանական դաշտ, վերադառնալ նորմալ ուսումնառության. «Իրենց երիտասարդական ավյունը նրանք կարող են մեկ ուրիշ տեղ օգտագործել: Այս նախագիծը չի կարող խանգարել գիտությանը: Ուզում եմ ասել՝ շատերը չեն դարձել գիտնականներ, քանի որ պարզապես չէին կարող դառնալ գիտնականներ: Մենք գնում ենք բանակշինության նոր ճանապարհով»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ մենք բարոյապես ու հոգեպես պետք է հաղթենք. ցանկացած քաղաքացի պետք է պարտավորված լինի երկրի պաշտպանության հարցում. «Հասկանում ենք, որ հրահրողներ էլ կան, այդքան միամիտ չենք: Այնուհանդերձ, երիտասարդների կողմից հարց է բարձրացվում՝ նրանց ընդվզման մեջ կա օբյեկտիվ պահ: Քաղաքացիական հասարակության կայացման համար շատ լավ է, երբ երիտասարդներն իրենց մտահոգող հարցերը բարձրացնում են, պետք է լսելի լինի նրանց ձայնը»: «Եթե նրանց ձայնը լսելի չլիներ, ապա վարչապետը, նախարարները չէին հանդիպի նրանց հետ»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: