Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՄՁ-ների նկատմամբ բացահայտ տեռոր է, Մոնումենտի դղյակներում տեսեք կոռուպցիա» (տեսանյութ)

Քաղաքականություն
0t6Sc_gLi0c

ԱԺ այսօրվա նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՓՄՁ ոլորտին՝ նշելով. «Այն, ինչ կատարվում է այս ոլորտում, ուղղակի տեռոր է, որպեսզի մարդիկ մեկ կտոր հացից զրկվեն: Այս մասին բարձրաձայնվելու է նաեւ միջազգային կառույցներում: Այն, ինչ այսօր անում են պատկան մարմինները, բացարձակ անթույլատրելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Էն գազի հիման վրա ստեղծված իրենց դղյակները Մոնումենտում, այնտեղ գնացեք ու տեսեք օրինախախտումներ, կոռուպցիա, չարաշահումներ: Դիմում ենք բոլոր քաղաքական ուժերին՝ դուրս գալ ու հանդիպել այն մարդկանց հետ, որոնք դիմել են նրանց՝ մի ստիպեք, որպեսզի նրանց համար ամենամարդաշատ տեղը դառնա Զվարթնոց օդանավակայանը, եւ այս ապաշնորհ Կառավարության պատճառով համալրեն արտագաղթողների բանակը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց խոսել եւ հորդորեց չշեղվել օրակարգից. «Ինձ հաճելի չի լինի անջատել ձեր բարձրախոսները»:  Այնուամենայնիվ, «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանը շարունակեց թեման՝ ասելով, որ սա շատ կարեւոր հարց է եւ պետք է խոսել այդ մասին. «Այս խնդիրն ավելի կարեւոր է, քան այսօրվա օրակարգում ներառված ցանկացած հարց: Մի անտեսեք հանրության վերաբերմունքը»: Էդուարդ Շարմազանովը նրան ընդհատեց եւ անջատեց բարձրախոսը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները տեղից սկսեցին ընդվզել: