Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարբեր անձինք վրաերթի են ենթարկում մարդկանց» (տեսանյութ)

Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

ԱԺ նիստի մեկնարկին այսօր ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ առավոտյան մի քանի խմբակցությունների պատգամավորների դիմել են տարբեր տոնավաճառների աշխատողներ՝ պահանջելով լուծում տալ այն խնդիրներին, որոնք առկա են վերջին տարիներին՝ կապված հարկային կոշտ վարչարարության հետ. «Կյանքը ցույց է տալիս, որ օրենքներն ու պրակտիկան տարբեր բաներ են: Մենք հայտարարում ենք, որ պետք է դա դադարեցնել. տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակները: Սա այն դեպքում, երբ մեր առեւտրականները սոցիալական բնույթի գործունեությամբ են զբաղված: Մենք կարծում ենք, որ իրավունք չունեն օրենքին հակասող խուզարկություն ու վարչարարություն իրականացնել: Բանը հասել է նրան, որ օպերատիվ հետախուզության տարբեր անձինք վրաերթի են ենթարկում մարդկանց, եւ եղել են մի քանի բախումներ: Եթե այնտեղից պետք է հավաքեն մի քանի միլիոն դրամ ավելի հարկեր, դա չպետք է հակադրել սոցիալական խնդիրներին: Մենք տեղերը ցույց ենք տալիս. առաջին մեծ տեղը, որ հարկային ծառայությունը պետք է գնա նայի, դա գազամատակարարման ու գազաբաշխման համակարգն է, որտեղ 7-8 տոկոս կորուստները չեն իջնում: Այս առումով մենք պահանջում ենք ստեղծել գազամատակարարման քննիչ հանձնաժողով»: