Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ֆուտբոլիստները արժանի չեն սուլոցների». Արթուր Պետրոսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
artur-petrosyan

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն անդրադարձավ նաև երկրպագուների լռության ակցիային։ «Շատ վատ եմ վերաբերվում երկրպագուների ակցիային։ Դժվար պահեր էլ են լինում։ Եթե երկրպագում ես, պետք է նաև դժվար պահերին լինես սիրելի թիմիդ կողքին, առվել ևս եթե դա ազգային հավաքականն է։ Մեր ֆուտբոլիստները արժանի չեն սուլոցների։ Մարզադաշտը Բելառուսի դեմ խաղում սուլում էր։ Արժանի չեն տղաները»,- ասաց գլխավոր մարզիչը: