Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցի տնօրենը՝ սկանդալի մասին. «երեխան մոր մոտ է կտրել իր թարթիչները». Առավոտ

Հասարակություն
skandal

Տեղեկություն էր տարածվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում աշակերտները առաջին դասարանցի Մ.Ա. Ս.-ի ձեռքերը «սկոտչով» կապել են ու կտրել թարթիչները, երեխայի մայրն էլ հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել ոստիկանապետին, ԿԳ նախարարին եւ Երեւանի քաղաքապետին: Aravot.am-ը կապվեց դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ, որը մեր զանգելու պահին ոստիկանությունում բացատրագիր էր գրում, որից հետո պետք է բացատրագիր գրեր նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում: Տիկին Խոսրովյանը շրջանառվող պատմությունը ֆիլմի սցենար որակեց, իսկ կատարվածը հետեւյալ կերպ բնորոշեց. «Դարձել ենք առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն»: «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, դպրոցի տնօրենը շատ խնդրեց, որ վերցնենք, եւ բնականաբար, ցանկացած երեխայի ճակատագիրը մեզ համար շատ թանկ է: Ինքը ասաց, որ երեխան խանգարում է դասերին, իսկ իրենց մոտ մասնավոր դպրոց է, ծնողները գումար են վճարում, եւ այլն, եւ ես ստիպված երեխային ընդունեցի: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Շաբաթվա որոշակի օրերին մոր մոտ է մնում, մյուս օրերին` հոր մոտ: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով