Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր բանագնաց՝ Հարավային Կովկասում

Քաղաքականություն
Toivo-Klaar

Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել էստոնացի Տոիվո Կլաարը: Այս մասին տեղեկացնում է Եվրամիության խորհրդի կայքը: «Եվրամիության խորհրդի որոշմամբ Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամերի հարցերով հատուկ բանագնաց է նշանակվել Տոիվո Կլաարը: Նրա նպատակն է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների` Վրաստանի տարածքում առկա ճգնաժամերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:   ԵՄ հատուկ ներկայացուցիչները կոչված են խթանելու  տարածաշրջաններում եւ երկրներում ԵՄ քաղաքականությունն ու շահերը, ինչպես նաեւ ԵՄ-ի համար առանձնահատուկ մտահոգության կամ հետաքրքրության հարցերը: Նրանք ակտիվ դեր են խաղում խաղաղության, կայունության եւ օրենքի գերակայության ամրապնդման հարցերում: ԵՄ առաջին հատուկ ներկայացուցիչները նշանակվել են 1996 թվականին: Ներկայումս ԵՄ 8 հատուկ ներկայացուցիչներ աջակցում են Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինիի աշխատանքներին: