Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթական ճգնաժամ. Բուհական ազատության ու քաղաքականացվածության խնդիրները. ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
EPH-gradaran

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով բուհական տարկետման սահմանափակման դեմ Երեւանում ուսանողների շարունակվող բողոքի ակցիաները եւ այս գործընթացի նկատմամբ դասախոսական անձնակազմի արտահայտվելու ազատության սահմանափակման փորձերը, կրկին վեր հանեցին քաղաքական իշխանությունից ԲՈՒՀ-երի կախվածության, ակադեմիական ազատությունների խնդիրները: Արդյո՞ք քաղաքականացված խորհուրդների կառավարման ներքո ԲՈՒՀ-երում հնարավոր է ստեղծել կրթական որակյալ միջավայր, որտեղ ոչ միայն սահմանափակվում է ուսանողների, այլ անգամ՝ դասախոսների մտքի արտահայտման ազատությունը: Խնդիրները բազմաթիվ են և տարեցտարի կրթությանը բյուջեից տրվող գումարների կրճատմանը զուգահեռ կրթօջախները առավել լուրջ կախվածության, կրթության որակի ապահովման հիմնահարցերի առաջ են կանգնում: Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ տարկետման հարցին զուգահեռ հրամայական է դարձել օրակարգ բերել նաև Բուհական ազատության ու տոտալ քաղաքականացվածության, ակադեմիական ազատությունների ու խորհուրդների ձևավորման կարգի փոփոխման անհրաժեշտության հարցերը, որոնք քննարկելու և խնդիրները բարձրաձայնելու համար նոյեմբերի 13-ին ժամը 12:00-ին հրավիրում ենք «Հոդված 3» ակումբ՝ «ԿՐԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. Բուհական ազատության ու քաղաքականացվածության խնդիրները» թեմայով հանրային քննարկմանը: Բանախոսներն են. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ ԵՊՀ դասախոս, բարձրագույն կրթության փորձագետ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ դասախոս, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան» -ի տնօրեն ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԵՊՀ գիտական քարտուղար