Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանն առայժմ 3-րդն է Բարսելոնայում

Սպորտ
a1chess-barselona

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանն առայժմ փոփոխական հաջողությամբ է հանդես գալիս Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում անցկացվող շախմատի միջազգային ամենամյա մրցաշարում: Դրան մասնակցում են 10 շախմատիստ, որոնից 9-ը գրոսմայստեր են: Արդեն կայացել են 4 տուրի հանդիպումները: Կարեն Հ. Գրիգորյանը տարել է երկու հաղթանակ, մեկ պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել: Նա այժմ 2,5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Ի դեպ, մեր շախմատիստը անհաջողության է մատնվել հենց 4-րդ տուրում՝ զիջելով արգենտինացի գրոսմայստեր Ֆերնանդո Պերալտային, հակառակ դեպքում նա կատալոնցի Հիպոլիտո Ասիսի եւ հունգարացի Բենժամին Գլեդուրայի հետ այժմ կբաժաներ 1-ին հորիզոնականը: Այսօր նախատեսված 5-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սեւերով կհանդիպի կուբացի գրոսմայստեր Էրնեստո Գոմեսի հետ, որը 1,5 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: