Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս սահմանապահները ՀՀ սահմանին իրանցու են ձերբակալել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
razm

Հանգստյան օրերին ՀՀ-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողներն ստուգման ընթացքում Իրանի Իսլամական հանրապետության մի քաղաքացու պատկանող մեքենայում հայտնաբերել են օպտիկական նշանառու (ПГО - 7), որն օգտագործվում է ձեռքի հակատանկային նռնակաձիգից (РПГ - 7) կրակ արձակելու համար: Օրինախախտը հայտնել է, որ նշանառուն ձեռք է բերել երևանյան շուկաներից մեկից՝ ընկերոջ խնդրանքով։  Ռուս սահմանապահները, գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատակիցներին են հանձնել ձերբակալված իրանի քաղաքացուն եւ հայտնաբերված սարքերը: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժին