Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Ա լիգա. ՖԻՄԱ-ն շարունակում է հաղթարշավը

Սպորտ
a1basketbol

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայում կայացան չորրորդ տուրի հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարի առաջատարներից ՖԻՄԱ-ն լարված պայքարում 95։87 հաշվով առավելության է հասել «Արթիկի» նկատմամբ։ «Ուրարտուն» խնդիրներ չի ունեցել «Ինժեների» հետ խաղում՝ 73։52: Տուրի վերջին խաղում «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ պարտվել է «Արցախին»՝ 63։89։ Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ՖԻՄԱ-ն, որը տոնել են չորս հաղթանակ: Ապա հոջորդում է «Արցախը»՝ 3 հաղթանակ: