Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Մխիթարյանը հռչակվեց մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1sambo-1211

Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումների վերջին օրը եւս երկու մեդալ նվաճեց:   Մարտական սամբոյի մրցումներում մեր 52 կգ քաշային մարզիչ Գրիգոր Մխիթարյանը հաղելով բոլոր մրցակիցներին եզրափակիչում ցավեցնող հնարքով պարտության մատնեց ղրղըզսատնցի սամբիստին, զբաղեցրեց առաջին տեղը եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:   68 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը նույնպես հասավ մինչեւ եզրափակիչ փուլ, սակայն վճռորոշ մրցամարտում 0:9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Դանիլ Վոեվոդինին:   Այդպիսով, սամբոյի Հայաստանի հավաքականը Սոչիից կվերադառնա 5 մեդալներով՝ 2 ոսկի, 1՝ արծաթ, 2՝ բրոնզ: