Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 4 շախմատիստներ կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար

Սպորտ
a1chess-junior-logo

Իտալական Տարվիզիո քաղաքում այսօր տեղի կունենա շախմատի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնության բացման արարողությունը: Տղաների մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 152 շախմատիստ, որոնցից 27-ը գրոսմայստեր են: Հայաստանից հանդես կգան երեք հոգի՝ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Աղջիկների առաջնությանը կմասնակցեն 90 շախմատիստուհի, այդ թվում 8 գրոսմայստեր: Այդ մրցաշարում Հայաստանը կներկայացնի միայն կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը: Երկու առաջնությունները կանցկացվեն 11 տուրով, շվեյցարական մրցակարգով: Եվ տղաների, եւ աղջիկների մրցաշարերի հաղթողները եւ մրցանակակրիները մեդալներից բացի կստանան նաեւ դրամական պարգեւներ՝ համապատասխանաբար 2500, 1500 եւ 750 եվրո: