Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-19 հավաքականը մարտական ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ

Սպորտ
a1hajastan-19-2

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականն առաջին միավորը վաստակեց Լյուքսեմբուրգում ընթացող Եվրոպայի 2019 թվականի պատանեկան առաջնության որակավորման փուլի մրցաշարում:   Այսօր մեր 19 տարեկան ֆուտբոլիստներն ուժերը չափեցին Շոտլանդիայի այդ տարիքային հավաքականի հետ, որն առաջին տուրում 3:1 հաշվով հաղթել էր տանտերերի՝ Լյուքսեմբուրգի պատանիներին:   Մեր հավաքականը Վահան Բիչախչանի խփած երկու գոլերի հաշվին հանդիպման ընթացքում երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն հետագայում ոչ միայն չկարողացավ պահպանել այն, այլեւ 69-րդ րոպեին հայտնվեց պարտվողի դերում: Բարեբախտաբար, խաղի 78-րդ րոպեին Կարեն Մելքոնյանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:   Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3 արդյունք: Հայաստանի պատանեկան հավաքականը վաստակեց առաջին միավորը, ինչը, թեեւ քիչ, սակայն հաջորդ փուլ մտնելու հնարավորություն տվեց մերոնց: Մեր ընտրանին 3-րդ տուրում կհանդիպի Լյուքսեմբուրգի պատանեկանի հետ: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին: