Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Խանջյանը՝ սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր

Սպորտ
a1sambo-2

Սոչիում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանից հաջող հանդես եկավ միայն Արսեն Խանջյանը:   Սպորտային սամբոյի մրցումներում մեր 100 կգ քաշային սամբիստը զբաղեցրեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի:   Իսկ ահա այսօր մրցասպարեզ մտած մեր մյուս մարզիկները՝ Սոսե Բալասանյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), մարտական սամբիստներ Էռնեստ Հայրապետյանը (62 կգ) եւ Ավետիք Պողոսյանը (82 կգ) չկարողացան հաղթահարել նախնական փուլերը եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից:   Վաղը տեղի կունենա մրցումային վերջին՝ երրորդ օրը: Հայաստանից հանդես կգան 4 հոգի. սամբիստներ Արթուր Սահակյանը (62 կգ) եւ Մհեր Կարապետյանը (82 կգ), մարտական սամբիստներ՝ Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) եւ Վաչիկ Վարդանյանը (68 կգ):