Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզչական նոր նշանակումներ հայկական բռնցքամարտում (տեսանյութ)

Սպորտ
a1boks

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը այսօր կայացած ֆեդերացիայի 10-րդ համաժողովի ժամանակ չնայած լավ եւ բավարար է գնահատել մեր ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների ելույթները 2017 թվականին, սակայն մարզչական մի քանի փոփոխություններ է կատարել այդ թիմերում: Մասնավորապես՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել մեր ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նրան օգնելու է 2016թ Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը, որը նոր է սկսել մարզչական գործունեությունը: Ավագ պատանիների հավաքականի մարզիչ է նշանակվել Արտյոմ Սիմոնյանը, իսկ նրան օգնելու է Ռոբերտ Պետրոսյանը: Ազգային հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը, իսկ կրտսեր պատանիներինը՝ Աշոտ Ավետիսյանը: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Խաչիկ Խաչատրյանը: l0N8EDJ32ZM