Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը (տեսանյութ)

Քաղաքականություն
sahmanadrakan-dataran

 «Յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի խորհրդարան, թե համայնքի ավագանի, որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներով, գործունեությունն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգիալ մարմնում սահմանադրությամբ սահմանաված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման և տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչև 2018թ. մարտի 31-ը»,-ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը և մինչ օրս չեն մասնակցում։  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սակայն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝  չունենալով մեծամասնություն։