Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր սկանդալ Շիրակի պետհամալսարանում. հրաժարական է տվել պրոռեկտորը (տեսանյութ)

Քաղաքականություն
shirak

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում հանդես է եկել նոր բացահայտումներով՝ Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող դեպքերից։ «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին, սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին: Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»։ Սակայն ԲՈՒՀ-ում և հենց նույն նախարարն էլ գիտեն, որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է։ Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի, ովքեր բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է և արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը։ Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» և աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, որի արդեն նախկին դեկանին էլ, ըստ լավատեղյակ աղբյուրների, նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր՝ միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին։ Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում։ Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից։ Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի հետ հարաբերությունները միշտ լարված են եղել։ Սակայն ԲՈՒՀ-ում ասում են, որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը։ Քանի մարդու գլուխ պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը։ Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը։ 500 միլիոն դրամ փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է»։