Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո հանդիպեց երկրպագուների հետ  (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan

  «Լավ խաղ, լավ թիմային կատարում եւ հաճելի երեկո խփած գնդակով»:   Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսպիսի գրառում է կատարել իր անձնական սոցէջում այսօր Բելառուսի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպումից հետո:   Ինչպես նշել ենք, մեր թիմը Երեւանում 4:1 խոշոր հաշվով հաղթանակ է տոնել: Գրանցված գոլերից մեկը հեղինակել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ Վիուլեն Հովսեփյանը երրորդ գնդակը խփել էր նրա փոխանցումից հետո:   Ի  դեպ, խաղից հետո Հենրիխ Մխիթարյանն անմիջապես չհեռացավ հանդերձարան եւ մոտիկից շփվեց հայ երկրպագուների հետ՝ բաժանելով ինքնագրեր եւ նկարվելով նրանց հետ: Նրա հետ սելֆի անելու առիթը ձեռքից բաց չթողեցին նաեւ Բելառուսի 18 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի անդամները, որոնք Հայաստանի այդ տարիքային թիմի հետ խաղալուց հետո եկել էին մարզադաշտ եւ աջակցում էին իրենց ավագ խաղընկերներին: Հենրիխ Մխիթարյանը մեկ-մեկ լուսանկարվեց բելառուսցի պատանի ֆուտբոլիստների հետ, որից հետո նոր ուղեւորվեց դեպի հանդերձարան: Ի դեպ, այդ պահին Հենրիխ Մխիթարյանին համբերատար սպասում էր նրա քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, որը ներկա էր հանդիպմանը: Մոնիկան նաեւ հեռախոսով նկարում էր այս տեսանյութը, որը այնուհետեւ տեղակայեց իր էջում Հենրիխը:))