Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան Մ-18-Բելառուս Մ-18՝ 0:1

Սպորտ
sport-hajastan-18

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի եւ Բելառուսի Մ-18 հավաքականների ընկերական երկրորդ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, խաղը 1:0 հաշվով հաղթեցին Բելառուսի պատանի ֆուտբոլիստները: Միակ գոլը 64-րդ րոպեին խփել է Եվգենի Սակուտան։ Թիմերի առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր Բելառուսի Մ-18 թիմի առավելությամբ՝ 2։1։ Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնեն նաեւ Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականները։ Այդ խաղը կսկսվի ժամը 18։00-ին։