Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անպարկեշտ գործողությունների դիմաց զինվորը սպանել է, մահապատիժ են տվել, պետք է վերանայվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
sahman11

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մնում է այն կարծիքին, որ ցմահ դատապարտվածների որոշ գործեր պետք է վերաբացվեն եւ քննվեն: Այսօր կա 94-95 ցմահ ազատազրկված, որոնցից յոթ-ութը բանակում՝ ծառայության ժամանակ իրենց ծառայակցին կամ վերադասին սպանած անձինք են. «Այստեղ խնդիրները բազմաթիվ են, եթե վերադասը կամ ծառայակիցը ցանկացել է, ասենք, այլ՝ անպարկեշտ բնույթի գործողություններ անել զինվորի հանդեպ կամ նրա արժանապատվությունը նվաստացնել եւ այլն, այս զինվորները դատապարտված են եղել նախկին խորհրդային օրենսգրքով, գնդակահարության, մահապատժի հոդվածով են եղել, այնուհետեւ մահապատիժը հանվեց եւ եթե այսօր նրանք դատապարտվեին նույն հանցանքի համար, դա մինչեւ 15 տարի ազատազրկումն է, բայց նրանցից որոշներն արդեն 20 տարի կրում են իրենց պատիժը: Կոնկրետ այդ դեպքերի համար մենք կարծում ենք, որ գոնե պատժի ռեժիմի փոփոխություն պետք է լինի, վերանայվի»: Ինչ վերաբերում է վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքներին, ապա Նաիրա Զոհրաբյանը այն անվանեց ավելորդ օղակ, որը ոչ ադեկվատ եւ անհամարժեք որոշումներ էր կայացնում: Անգամ օրենսդրական փոփոխություններից հետո հանձնաժողովի աշխատանքի արդյունավետություն չի նկատվում: Ի դեպ, այս անգամ ՔԿՀ այցելելիս պատգամավորները չեն տեսակցի հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանին եւ նրա եղբորը: