Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերիանկայի խոտ՝ տնայնագործական պայմաններում. ՔԿՀ-ում զբաղվում են ինքնաբուժությամբ

Քաղաքականություն
614884e63f58a68dc177f0466e0dae8f

«Նուբարաշեն», «Հրազդան», «Արմավիր», «Արթիկ», «Գորիս» ՔԿՀ-ներից կան ահազանգեր ժամկետանց դեղերի, բուժանձնակազմի որակավորման խնդիրներ: ՀՀ օմբուդսմենի հետազոտությունները հիմք ընդունելով՝  ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամները կայցելեն այս ՔԿՀ-ներ, ինչպես նաեւ՝ Դատապարտյալների հիվանդանոց՝ տեղում պարզելու իրավիճակը: «Շատ դեպքերում իրենք իրենց են սկսում բուժել, զբաղվում են ինքնաբուժությամբ, շատ դեպքերում մենք ունենք վատ հետեւանքներ»,- նշեց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:   Տիկին Զոհրաբյանը նշեց, որ նոր օրենքի նախագիծ են պատրաստում եւ առաջարկելու են, որպեսզի առողջապահական ծառայությունների մատուցումը ենթակա լինի ոչ թե քրեակատարողական վարչությանը, այլ Առողջապահության կամ Արդարադատության նախարարություններին, այլապես այստեղ առաջ կգա շահերի բախում: Խնդիր կա նաեւ դեղորայքների ցանկի հետ կապված՝ այն պետք է վերանայել. «Իրենք շատ հին սիստեմով են աշխատում՝ անալգին, դիմեդրոլ ու ավարտվում է այս ամբողջ պատմությունը, պետք է բերվի եվրոպական ստանդարտների՝ ինչ առաջին անհնրաժեշտության դեղորայքներ պետք է լինեն կալանավայրում: Ոչ թե կալանավայրի բժիշկը վերցնի, ասենք, վալերիանկայի խոտը խառնի տնայնագործական պայմաններում, որպեսզի ինչ-որ բան ստանա, քանի որ մարդը ցավեր ունի եւ պետք է այդ խնդիրը կարգավորել»: