Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր՝ Հայաստան–Բելառուս. Հանդիպում ՖԻՖԱ-ի «հարեւանների» միջեւ  

Սպորտ
a1hajastan-belarus

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին հանդիպումը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլում ձախողվելուց հետո: Հիշեցնենք, որ մեր թիմը Եվրոպայի ընտրական E խմբում 7 միավորով զբաղեցրեց նախավերջին 5-րդ տեղը՝ գնդակների 10-26 խայտառակ հարաբերակցությամբ: Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ: Սա երկու երկրների ազգային թիմերի թվով 7-րդ հանդիպումն է: Նախորդ վեցից երեքն ավարտվել է բելառուսների, մեկը՝ մեր ֆուտբոլիստների հաղթանակով: Երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, այդ թվում կողմերի միջեւ կայացած վերջին խաղը, որը տեղի է ունեցել 2016թ մարտի 25-ին, Երեւանում (0:0): Ի դեպ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 392 միավորով զբաղեցնում է 90-րդ տեղը, իսկ Բելառուսի ընտրանին՝ 391-ով 91-րդն է: Այնպես որ, այսօր միմյանց հետ կհանդիպեն ֆուտբոլային «հարեւաններ»: Բուքմեյքերային գրասենյակներն այս մրցավեճում նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին, որի հաղթանակը գնահատում են 2,14-2,30 գործակից: Բելառուսի հնարավորությունները համեմատաբար ցածր են՝ 3,30-3,40 գործակից: