Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոլյա Կարապետյանը հետագա բուժումը կշարունակի Երեւանում

Սպորտ
a1kolya-811

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր հավաքականի անդամ, մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը, ով այս տարվա մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այնուհետեւ կտրուկ վատանալով տեղափոխվել հիվանդանոց եւ շուրջ վեց ամիս բուժում ստացել Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, վերջապես տեղափոխվել է Երեւան: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետեւանք էր:   Շնորհակալություն ենք հայտնում բոլոր անձանց, կազմակերպություններին, պետական գերատեսչություններին, ովքեր այս ողջ ժամանակահատվածում իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր մարզիկի կյանքը փրկելու, թանկարժեք բուժման խնդիրները հոգալու, հարազատներին հոգեբանորեն սատար կանգնելու համար, մասնավորաբար՝ ՀՀ Կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը (Կոլյան կրտսեր օպեր լիազոր է), Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, Բելառուսում ՀՀ դեսպանատանը, հայ համայնքին, «Մինսկի քաղաքային շտապ օգնության» հիվանդանոցին, Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարարությանը:   Ներկայումս Կոլյա Կարապետյանը գտնվում է «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային համալիրում: Հաշվի առնելով մեր բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, հուսով ենք, որ Կոլյան կկարողանա հաղթահարել հիվանդությունն ու վերադառնալ բնականոն կյանքի, նաեւ համոզված, որ այսուհետեւ նույնպես մարզիկն ու նրա ընտանիքը կլինեն բոլորիս ուշադրության կենտրոնում:   Հայաստանի սամբոյի ֆեդերացիա