Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնություն. Հայաստան Մ-19 – Չեխիա Մ-19՝ 0:5

Սպորտ
a1hajastan-19-1-1

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը պարտությունով սկսեց մեկնարկեց Եվրոպայի 2019թ պատանեկան առաջնության որակավորման առաջին փուլը: Լյուքսեմբուրգի մարզադաշտերում անցկացվող ընտրական մրցաշարի առաջին տուրում մեր 19 տարեկան ֆուտբոլիստները 0:5 հաշվով պարտվեցին Չեխիայի այդ տարիքային հավաքականին: Առաջին խաղակեսում մրցակիցը երկու անգամ է աչքի ընկել, իսկ երկրորդում՝ երեք: Ի  դեպ, գոլերից մեկը սեփական դարպասն է ուղարկել մեր ֆուտբոլիստ Ալբերտ Խաչումյանը: Հաջորդ հանդիպումը Հայաստանի պատանեկան հավաքականը կանցկացնի նոյեմբերի 11-ին: Այդ օրը մեր ֆուտբոլիստները կհանդիպեն Շոտլանդիայի թիմի հետ, որն այժմ մրցում է տանտերերի՝ Լյուքսեմբուրգի պատանեկանի հետ: