Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս անգամ պայծառ լույսի ներքո կանխատեսեմ՝ ամեն ինչ լավ կլինի. Արարատ Զուրաբյանը՝ ԵՄ-ՀՀ համաձայնագրի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan

Արդյոք այս անգամ եւս ՀՀ-ն մեկ գիշերվա ընթացքում որոշում կփոխի՞ եւ կհետաձգի՞ կամ չի՞ ստորագրի Բրյուսելում նոյեմբերի 24-ին նախատեսված ԵՄ-ՀՀ խորը եւ համապարփակ համաձայնագրի ստորագրումը: «Գիշերը՝ որպես այդպիսին, հզոր է, այսպես սկսեմ, սակայն եկեք այս անգամ պայծառ լույսի ներքո կանխատեսել, որ ամեն ինչ լավ կլինի: Ես, ճիշտն ասած, ունեմ այն զգացողությունը, որ ՀՀ-ն, ի դեմս այսօրվա իշխանությունների, այս փուլում ամեն ինչ անում են, որպեսզի այս պայմանագիրը ստորագրվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:             Արարատ Զուրաբյանը հավատում է իշխանությունների ջանքերին՝ վկայակոչելով նրանց ջանքերն ու աշխատանքը. «Մի բան ակնհայտ է՝ ամեն ինչի մասին, չէ, որ բարձրաձայնվում է, եւ միշտ չէ, որ բարձրաձայնվում է այն, ինչ առկա է: Թե հետագայում ընդունվող դեկլարացիայում ինչ կարող են պահի տակ ներմուծել այս կամ այն երկիրը, բանականաբար, միշտ էլ մտահոգիչ է: Կարծում եմ՝ ոչ հայանպաստ երեւույթ լինի, դա կարող է ստվերել կամ խոչընդոտել»:             Ըստ նրա՝ Եվրամիությունը եւս շահագրգիռ է, որպեսզի այդ համաձայնագիրը կյանքի կոչվի, քանի որ քաղաքակրթությունների փոխգործակցությունից շահում է ամբողջ աշխարհը. «Մեկ-մեկ մենք մոռանում ենք, որ խոսքը գնում է նրա մասին, որ քաղաքակրթությունները ինչ-որ տեղ հարթության գան, ինչ-որ մի տեղ լեզու գտնեն այն հարթակներում, որոնք համամարդկային են: ՀՀ-ն ԵՄ-ին կարող է տալ նվազագույնը գոնե մեկ օգուտ՝  ընդհանրապես, մենք, բացի ՀՀ քաղաքացի լինելուց, կամ եվրոպացիները՝ ԵՄ քաղաքացի լինելուց, այս երկրագնդի քաղաքացիներ ենք, դրա համար մենք պետք է գտնենք համագործակցության ուղիներ»:                 Արարատ Զուրաբյանը դեմ չէ ԵՏՄ մեր անդամակցությանը, սակայն կարծում է, որ կան համագործակցության ոլորտներ, որոնք շաղկապված են ԵՄ հետ. «Այն, ինչ մենք ունենք, հավանաբար վերջնական ու բավարար չէ ՀՀ շահերը սպասարկելու համար, դրա համար է, որ ՀՀ-ն այս պայմանագրի վավերացման համար ամեն ինչ անում է: Ցանկալի կլիներ, որ մենք տարիներ առաջ Ասոցացման պայմանագիր ստորագրած լինեինք»:             ԱԺ ընտրություններից հետո ԵՄ-ն տարբեր հարթակներում բազմիցս արտահայտել է իր դժգոհությունն այն մասին, որ ՀՀ իշխանությունները չեն կատարել կամ թերացել են իրենց ստանձնած պարտականությունների մեջ. «Կարծում եմ՝ մի քիչ էմոցիոնալ պատասխաններ հնչեցին, սակայն դրանք փոքրիկ խութեր են, որոնք ինչ-որ պրոցեսների չեն կարող խոչընդոտել, ու դրա վառ ապացույցն այն է, որ մենք ամսի 24-ին ենք պատրաստվում»:             Մինչ ԵՄ-ՀՀ խորը եւ համապարփակ համաձայնագրի ստորագրումը Սերժ Սարգսյանն մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու հայկական օրերին: Այս հանգամանքը վերլուծաբանների որոշակի շրջանակի կասկածի տեղիք է տվել, որ նոյեմբերի 24-ին ոչինչ էլ չի ստորագրվի: