Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի հայերը շախմատի առաջնությանը հաջողություններ են գրանցել

Սպորտ
chess

Օրերս Լեեր (Leer) քաղաքում կայացավ SCHACH OPEN LEER շախմատի բաց առաջնություն, որին մասնակցեց նաև Գերմանիայում բնակվող  խոստումնալից 7 հայ շախմատիստ: Գերմանիայում բնակվող ազգային փոքրամասնություններից միայն հայերն էին, որ մասնակցեցին այդ մրցաշարին՝ գրանցելով հաջողություններ: Այդ առաջնությունում Լաուենբուրգ քաղաքից շախմատիստ Ֆերդինանտ  Հակոբյանը B խմբում զբաղեցրեց 4-րդ, իսկ Բրեմեն քաղաքից Սպարտակ Գևորգյանը` A խմբում 5-րդ հորիզոնականը: Մնացած մյուս հայ մարզիկները թեև չզբաղեցրին մրցանակային տեղեր, սակայն արժանացան խրախուսական մրցանակների: Լեեր քաղաքի միակ հայ Թովմասյանների ընտանիքը եկել էր աջակցելու հայ շախմատիստներին: Ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը հպարտությամբ նշեց, որ նման մասնակցությունը կարող է այս մարզաձևում հաղթանակների սկիզբը լինել: «Ինձ համար ոգևորիչ է, որ թեև Լեերում իմ ընտանիքը միակ հայ ընտանիքն է, սակայն միահամուռ ուժերով մենք բոլորս կարողացել ենք Լեերի այս մրցաշարում ներկայացնել հայ շախմատիստներին, որոնք հաջողություններ են գրանցել»,- ասաց Թովմասյանը: