Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մեկնարկեց վոլեյբոլի Հայաստանի 2017թ առաջնության երկրորդ փուլը

Քաղաքականություն Սպորտ
a1voleybol-7.11.

Այսօր մեկնարկեց վոլեյբոլի Հայաստանի 2017 թվականի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 5-ական թիմեր, որոնք երկու փուլով որոշում են հանրապետության չեմպիոնին եւ մրցանակակիրներին: Կանանց առաջնության առաջին փուլից հետո առաջին տեղը 11 միավորով զբաղեցնում է  ԽՄՕՄՄ թիմը: Ապա հաջորդում են Նժդեհը՝ 10 միավոր, Արցախը՝ 6, Սյունիքը՝ 3, ՀՊԼՀ՝ 0: Տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլից հետո մրցաշարային աղյուսական այսպիսի տեսք ունի. Արցախ՝ 11 միավոր, ՖԻՄԱ՝ 10, ՀԱՊՀ՝ 5, ՃՇՀԱՀ՝ 3, «Գյումրի»՝ 1: Առաջնության երկրորդ փուլի բոլոր հանդիպումները կկայանան ՀՊՏՀ-ի մարզադահլիճում: Վոլեյբոլի սիրահարներին ներկայացնում ենք խաղերի ժամանակացույցը.   07.11.2017 15:00 կանայք Նժդեհ - ՀՊԼՀ 16:30 տղամարդիկ ՀՊՃՀ - ՀԱՊՀ 18:00 կանայք ԽՄՕՄՄ - Արցախ 19:30 տղամարդիկ Գյումրի - ՖԻՄԱ   08.11.2017 15:00 տղամարդիկ Գյումրի - ՀԱՊՀ 16:30 կանայք Արցախ - ՀՊԼՀ 18:00 կանայք Սյունիք - ԽՄՕՄՄ 19:30 տղամարդիկ Արցախ - ՀՊՃՀ   09.11.2017 15:00 տղամարդիկ Արցախ - Գյումրի 16:30 կանայք ԽՄՕՄՄ - ՀՊԼՀ 18:00 կանայք Սյունիք - Նժդեհ 19:30 տղամարդիկ ՖԻՄԱ – ՀԱՊՀ   10.11.2017 ուրբաթ 15:00 կանայք Սյունիք - ՀՊԼՀ 16:30 կանայք Նժդեհ - Արցախ 18:00 տղամարդիկ ՖԻՄԱ - Արցախ 19:30 տղամարդիկ Գյումրի – ՀՊՃՀ   11.11.2017 շաբաթ 12:00 կանայք Սյունիք - Արցախ 13:30 կանայք Նժդեհ - ԽՄՕՄՄ 15:00 տղամարդիկ ՖԻՄԱ - ՀՊՃՀ 16:30 տղամարդիկ Արցախ -ՀԱՊՀ