A
A
Լեւոն Արոնյանը ետեւում է թողել ադրբեջանցի Մամեդյարովին
Հունաստանում կայացած շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնության կազմակերպիչներն ամփոփել են մրցաշարի վերջնական արդյունքները: Տղամարդկանց մրցաշարում առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունք է ցույց տվել մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ միջին գործակցով (64,3) առաջ է անցել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովից: Նա պարգեւատրվել է ոսկե մեդալով: Մեր թիմի մյուս շախմատիստը՝ Գաբրիել Սարգսյանը, արծաթե պարգեւի է արժանացել երրորդ խաղատախտակի վրա ցույց տված արդյունքի համար: Նա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: